Թուրքիան հրաժարվում է մասնակցել Եվրատեսիլին
Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը` TRT-ն, հայտարարել է, որ չի մասնակցելու շվեդական Մալմա քաղաքում կայանալիք Եվրատեսիլ-2013 երգի մրցույթին: Ըստ TRT-ի ներկայացուցիչների՝ նման որոշման պատճառը հեռուստադիտողների քվեարկության ազդեցության նվազումն է որոշումների կայացման մեջ, ինչպես նաև Եվրոպական հեռարձակողների միության արտոնյալ գործընկերներ Գերմանիայի, Մեծ Բիրտանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչների՝ առանց մրցակցության եզրափակիչին մասնակցելը:
Ավելի վաղ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով այս մրցույթին չմասնակցելու մասին էին հայտարարել Լեհաստանը, Պորտուգալիան, Բոսնիա Հերցոգովինան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Լիխտեյնշտեյնը, Հունաստանը, Կիպրոսն ու Սլովակիան:
Շատ երկրներ էլ հրաժարվում են մասնակցել Եվրատեսիլ-2013-ին՝ վախենալով հաղթել մրցույթում, քանի որ հաղթող երկիրը հաջորդ տարի ինքն է կազմակերպում մրցույթը, ինչը անհամեմատ ավելի մեծ ծախսեր է պահանջում:
Հայաստանը, որ ապրում է իր տնտեսության զարգացման լավագույն շրջանը և ունի 7 տոկոսանոց աճ, արդեն հայտարարել է այդ մրցույթին մասնակցելու մտադրության մասին: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող անդամվճարը 100 հազար բրիտանական ֆունտ է՝ 65 միլիոն դրամից մի փոքր ավելի: