Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Իբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին։

Պաշտոնական տվյալների համաձայն, հունիսի 18-ին անցկացված ընտրություններում հաղթանակ է տարել Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ձայների 61,9 տոկոսը, 28,9 միլիոն քաղաքացիներից նրա օգտին քվեարկել է 17,9 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը:

«Ռայիսին իրատեսական եւ խելացի մարդ է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Արաքչիի խոսքը: ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ բանակցություններն անցկացվում են Վիեննայում ապրիլի 1-ից:

Հունիսի 12-ին սկսվել է կոնսուլտացիաների վեցերորդ փուլը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չի ունեցել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ է մտել մի օրենք, որը պարտավորեցնում է սկսել բարձրհարստացված ուրանի (20 տոկոսից) արտադրություն, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք գործարքի դրույթներից դուրս են, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրականացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:f

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս