«Այլևս ոչ մի բան և ոչ ոք նրան չի խանգարելու Հայաստանի հետ անել այն ամենը, ինչ ուզում է»․ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ ընտրությունների չգնացած ՀՀ քաղաքացիներին։
Դուք հաղթեցիք։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նոյեմբերին–դեկտեմբերին կապրիզնիություն արեցին և դուրս չեկան փողոց, որովհետև Վազգեն Մանուկյանի միտինգը լավը չէր։

Շնորհավորում եմ նաև «17+»–ներին, որ ինչ հնարավոր էր սխալ արեցին։

Դուք էլ եք հաղթել։

Շնորհավորում եմ ընդդիմությանը, որը պոչեմու տո որոշեց, որ կարելի է գնալ ընտրությունների մի մարդու հետ, ով նախօրոք գիտեր այդ ընտրությունների արդյունքը։ Վայելեք։

Շնորհավորում եմ Օնիկ Գասպարյանին, Տիրան Խաչատրյանին և մնացած գեներալներին։ #Հաղթելեք

Շնորհավորում եմ մեր երկրի գրեթե բոլոր արվեստագետներին։ Նոյեմբերի 10–ից հետո դուք այդպես էլ մի բառ չասացիք ձեր հետևորդներին։ Որովհետև դուք քաղաքանությամբ չեք զբաղվում։

Շնորհավորում եմ բժիշկներին, ում առաքելությունը՝ միայն մարդկանց կյանքեր փրկելն է։

Շնորհավորում եմ բոլոր իմ ընկերներին, ովքեր այդպես էլ ձայն չհանեցին։ Դուք նույնպես հաղթեցիք։

Շնորհավորում եմ պետական կառույցներում աշխատող և վարչապետին մոլագարների պես ծառայող բոլոր նվիրյալներին։ Դուք ունեցաք պարզապես շռնդալից հաղթանակ։ Ձեզ այլևս ոչ մեկ չի խանգարի իրականացնել ձեր ազնիվ ծառայությունը։

Շնորհավորում և ողջունում եմ այն սյունեցիներին, որոնք ուզեցին ապրել ադրբեջանցիների հետ կամ Ադրբեջանի կազմում։ Ձեր միջանցքն ա, դուք էլ որոշեք, ինձ вообще пох։

Շնորհավորում եմ Ափյուռքի մեր հայրենակիցներին։

Սիրելի քույրեր և եղբայրներ’ ձեր ուզածով եղավ։ Վերջապես դուք կազատվեք այդ գլխացավանքից, որը կոչվում է Հայաստան։
Դուք նույնպես հաղթել եք։

Շնորհավորում եմ հայկական ազգանուններով բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ձայները տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Դուք այս հաղթանակի իրական տերն եք։

Ապագա կա ապագա։

Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին և ողջ ժողովրդին շլացուցիչ հաղթանակի կապակցությամբ։ Այսպիսի ցնծություն Ադրբեջանում եղել էր մեկ էլ նոյեմբերի 10–ին։
Եվ, իհարկե, շնորհավորում եմ այս դարակազմիկ հաղթանակի գլխավոր մեղավոր և պատասխանատու Նիկոլ Փաշինյանին։

Ոչ մեկ նրա նման լավ չի հասկացել մեր «ժողովրդի» էությունը։ Այլևս ոչ մի բան և ոչ ոք նրան չի խանգարելու Հայաստանի հետ անել այն ամենը, ինչ ուզում է։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին։ Չմոռանաք այսօր մասնակցել տոնական հանրահավաքին։

Հ.Գ. Գինու փառատոնը շարունակվում է։

Ինչպես նաև 2020 թվականը։ Մենք պարտվեցինք երկրորդ անգամ։

Թշնամուն և ինքներս մեզ։ Երևի Ազգն ավարտվեց Շառլ Ազնավուրի գնալու հետ միասին։
Մնաց ՑԵՂԱԽՈՒՄԲ։
Բարով մնաք»։

Տեսանյութեր

Լրահոս