«Վե՛րջ տվեք բայղուշությանը․․․ Մեր իմպոտենտությամբ թույլ տվեցինք, որ «վրեժ» գոռալով դոզավորված հրեշը դուրս գա բունկերից»

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վե՛րջ տվեք բայղուշությանը․․․
Բավական է բայղուշություն անել։ Վե՛րջ տվեք։

Հազար հատ նիկոլատիպ վիժվածքներ ու տոննաներով ուսապարկեր էլ որ լինեն, միևնույն է՝ Հայաստանը չեն կարող կործանել։ Կարող են գլորել խորը անդունդ, բայց մեր երկիր-հայրենիքը դուրս կբերենք այդ անդունդից։ Համոզված եմ…

Բայց, նախ, պետք է ընդունենք, որ այս իշխանատենչ մոլագարին մեր միասնական քաղաքական արգանդ է լույս աշխարհ բերել։ Եկեք չխնայենք մեզ և հետադարձ հայացքով վերհիշենք, թե ինչպես ծնեցինք այս դահիճին, թե ինչ անբարո և ինքնաշահ թվաբանությամբ էինք սրան մտցնում քաղաքական ծննդատուն։

Մի՛ հայհոյեք խառնամբոխի վերաճած ժողովրդին՝ մենք ենք նրան այպիսին դարձրել՝ հետևողականորեն և անխնա։

Մի՛ հուսահատվեք։ Սկսվում է իրական և առողջ քաղաքական պայքարի նոր շրջան, որի արդյունքում խառնամբոխ ժողովրդից հասարակությանը պետք է նորից ազգի քաղաքացի դարձնել։ Սարդարապատն այժմ մեր ներսի սահմաններում է… Արյունածոր վերք է… Հունիսի 20-ի դեղամիջոցը չմակարդեց այն։ Հունիսի 20-ը նոյեմբերի 9-ի բովանդակությունը շարունակող նոյեմբերի 10-ն էր։ Պետք է կասեցնել նոյեմբերի 11-ը։

Դավաճանի արարքին համարժեք պատասխանը՝ բունկերում նրա հայտնվելն էր… Մեր իմպոտենտությամբ թույլ տվեցինք, որ «վրեժ» գոռալով դոզավորված հրեշը դուրս գա բունկերից… Եվ հունուսի 20-ին նա կարողացավ լուծել այդ վրեժը…

Բայց Պյուռոսյան վրեժ է դա… Հավատացեք…»։

Տեսանյութեր

Լրահոս