Բաժիններ՝

Դրական միավորի շեմը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 4076 հոգուց չի հաղթահարել 519-ը

Հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության 29 քննական կենտրոններում  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննություն  հանձնելու համար հայտագրվել է 4076 հոգի, քննությանը մասնակցել է 4005 դիմորդ:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջին միավորը եղել է 12.26-ը:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 հոգի կամ մասնակիցների 13 տոկոսը:

18-20 միավոր հավաքածների թիվը 386 է կամ մասնակիցների 9.6 տոկոսը:

18-18.75 միավոր ստացել է 235 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 142, իսկ 20 միավոր՝ 9 հոգի:

29 քննական կենտրոնից 7-ը Երևանում է եղել, իսկ 22-ը՝ մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս