Երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում
20 րոպե ընդմիջմամբ 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Կերմադեկ աղեղնաձեւ կղզեխմբի (Նոր Զելանդիա) մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղում։
Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը, որը գրանցվել է հունիսի 20-ին Երեւանի ժամանակով 21:06-ին, գտնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Տաուրանգ քաղաքից 1045 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք եւ Կերմադեկ կղզեխմբի կազմում գտնվող Ռաուլ կղզուց 90 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես «բավականին ուժեղ»:
Հունիսի 20-ին 8,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Երեւանի ժամանակով 21:25-ին, դրա էպիկենտրոնը գտնվել է Տաուրանգից 980 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, Ռաուլ կղզուց 118 կիլոմետր հարավ: Երկրորդ երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գրանցվել է որպես «ավերիչ»:
Ինչպես հաղորդվել է, աղեղնաձեւ կղզեխմբի մերձակայքում երկրաշարժերը պարբերաբար տեղի են ունենում մարտի սկզբից ի վեր: Ամենաուժեղ երկրաշարժը, որն այնտեղ տեղի է ունեցել մարտի 4-ին, եղել է 8,1 մագնիտուդով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: