Կիևը Թուրքիայից ԱԹՍ-ներ է գնել, որպեսզի Ռուսաստանը երկու անգամ մտածի հարձակվելուց առաջ

Կիևը Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր է գնել, որպեսզի Ռուսաստանը երկու անգամ մտածի հարձակվելուց առաջ: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նախքան Ուկրաինայի նկատմամբ սրացումների գնալն ու մասշտաբային հարձակում պլանավորելը երկու անգամ մտածի», – ասել է նախարարը և հավելել, որ Ուկրաինան զենքը գնում է «պաշտպանության նպատակով»։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հարձակման դեպքում Ուկրաինան երկրի ցանկացած մասում անօդաչու թռչող սարքեր կկիրառի։

Կուլեբան բարձր է գնահատել թուրքական արտադրության ԱԹՍ-ների որակական հատկանիշները և նշել, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում այլ երկրներին Կիևին զենք մատակարարելուց հետ պահելու համար։

Տեսանյութեր

Լրահոս