ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 989․972 ընտրող կամ ընտրողների 38.17 տոկոսը արդեն քվեարկել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց տեղեկություն՝ մինչև 17:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է, քվեարկությանը մասնակցել է 344868 ընտրող կամ ընտրողների 40.15 տոկոսը:
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117472 է, մասնակցել է 44511 հոգի կամ 37.59 տոկոսը:
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 223360 է, մասնակցել է 83766 ընտրող կամ 37.5 տոկոսը:
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 235840 է, քվեարկությանը մասնակցել է 75035 ընտրող կամ 31.82 տոկոսը:
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 189527 է, ընտրել է 70836 կամ 37.38 տոկոսը:
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 233552 է, արդեն քվեարկել է 87310 հոգի կամ ընտրողների 37.38 տոկոսը:
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 242.022 է, արդեն իր ընտրությունը կատարել է 93828 ընտրող կամ 38.77 տոկոսը:
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 226.763 է, արդեն ընտրել է 73171 հոգի կամ 32.27 տոկոսը:
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 109.726 է, քվեարկել է 51383 ընտրող կամ 46.53 տոկոսը: Ի դեպ, մարզերում սա ամենաբարձր ցուցանիշն է:
Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 46620 է, արդեն քվեարկել է 19888 ընտրող կամ 42.66 տոկոսը:
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 109690 է, ընտրել է 45376 հոգի կամ 41.37 տոկոսը:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում քվեարկելու իրավունք ունեցող 2 593572 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 989972 ընտրող կամ ընտրողների 38.17 տոկոսը: