Բաժիններ՝

«Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը». ՄԻՊ-ը խնդրի վերաբերյալ գրություն կուղարկի իրավապահ մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Ա.Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ:

Արման Բաբաջանյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է կապված լինել Երևանում հունիսի 18-ին տեղի ունեցած իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ են:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը:

Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկեն` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, նշանակել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս