Հրանտ Բագրատյանն ընտրություններին քվեարկել է հանուն փոփոխության
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Լրագրողների հետ զրույցում Բագրատյանը նշում է, որ քվեարկել է հանուն փոփոխության: Նա Հայաստանի ապագան տեսնում է այնպես, ինչպես գրել է իրենց ծրագրում:
«Մենք եկել ենք հայրենիք փրկելու: Սա առաջնագիծ է, ռազմաճակատ: Սա պատերազմ է, որում մենք հաղթելու ենք: Մենք պարտվող տեսակ չենք»,-ասում է Բագրատյանը: