Նախագահի աշխատակազմում նման մակնիշի և պետհամարանիշներով ավտոմեքենա չկա․ աշխատակազմ

Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշով մեքենա է կայանված, որն ուղղորդում է ընտրողերին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Տեղադրված էր նաև տեսանյութ, որտեղ երևում է մեքենայի պետհամարանիշը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից 168․am–ին հայտնեցին, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է և ակնհայտ սուտ։

Հանրապետության նախագահի աշխատակազմում նման մակնիշի և պետհամարանիշներով ավտոմեքենա չկա:

Տեսանյութեր

Լրահոս