«Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի». ԲՀԿ առաջնորդը՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից հնարավոր ազդեցության մասին

«Անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար»,- ահա այս տեսլականով է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր կոալիցիայի մասին լրագրողի հարցին՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց.

«Այդ հարցին ես պատասխանել եմ, չեմ ուզում կրկնել. այսօր այդ օրը չի: Բացառում եմ, և դա մի քանի անգամ ես կրկնել եմ»:

ԲՀԿ առաջնորդը չպատասխանեց Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կոալիցիայի մասին հարցին՝ կրկին նշելով, որ այդ հարցին պատասխանել է:

Արդյոք պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, եթե ընտրությունների արդյունքները չբավարարեն՝ հարցին էլ նա պատասխանեց. «Եթե ամեն ինչ կարգ-կանոնով գնում է, ինչի՞ մասին է խոսքը, անտեղի ինչի՞ համար աղմուկ բարձրացնել.  այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, ում վստահում է, ում հավատում է, իր ձայնը տալիս է»:

Ի պատասխան հարցին էլ, թե հնարավոր՞ է՝ Խաչատուր Սուքիասյանը ձեզ վրա ազդի, բարեկամաբար համոզի միանալ  Նիկոփլ Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանը ծիծաղելով վստահեցրեց.

«Դու քո ասածին հավատո՞ւմ ես.  Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի: Ծառուկյանին տարան-ձերբակալեցին՝ չկարողացան Ծառուկյանի վրա ազդել. դա անիմաստ-դատարկ խոսակցություն է»:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը խնամիներ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս