Ահազանգ․ «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ․ Թագուհի Թովմասյան
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահազանգ!
«Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ
Արմավիրի ընտրատեղամասերից մեկում` քվերաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ:
Ի դեպ, նշումներ հայտնաբերվել են նաեւ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա:
Սա կազմակերպված ընտրակեղծիք է, քանի որ այդպիսի նշումների դեպքում քվեաթերթիկները համարվելու են անվավեր: Պետք է ուշադիր լինենք քվեաթերթիկների վրա խզբզանք, նշում, գծեր չլինեն…»։