«Իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակ». Արսեն Բաբայան

«Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ եւ առանց դատարանի պարտադիր համարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն: Ստահակին ծառայողները ներխուժել են նաեւ Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը Արարատի մարզը:

Այլ աղբյուրներից նաեւ հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:

Սիրելի թիմակիցներ եւ աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաեւ, որ ուժեղ ենք միասին եւ ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է: Հաշված ժամեր անց բոլորը պատասխան են տալու, որեւէ մեկը սրանցից չի պլստալու: Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք:

Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որեւէ բացատրությամբ որեւէ արդարացում չի լինելու…», -այս մասին գրում է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս