Բաժիններ՝

«Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկին». Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանակցությունները, փոխանցում է Tasnim News Agency-ն։

Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով հարևան պետությունների միջև համագործակցության մեկնարկի անհրաժեշտությունը։

Նշվում է, որ Զարիֆը համաժողովում ելույթ կունենա նաև տարածաշրջանի հարևանների հետ կապերի վերաբերյալ Իրանի քաղաքականության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս