«Մանիպուլյատիվ վերնագրով ձայնագրության մեջ չկա որևէ ուղղորդում որևէ ուժին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, այլ խոսվում է ընտրություններին մասնակցելու մասին»․ Ռոբերտ Հայրապետյան
«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմեն Չարչյանի մասնակցության ձայնագրությանը՝ գրելով․
«Սեփական մոր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած վայ-իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը որոշել է հիմա էլ անորակ «ինֆորմատորություն» անել՝ ավելորդ անգամ մսխելով Դատախազության և իրավապահների ռեսուրսները:
Ստիպված եմ կրկին, իսկ որոշ խմբերի համար հատուկ, պարզաբանել.
1. Արմեն Չարչյանը հանդիսանում է պատգամավորի թեկնածու և ընտրական օրենսդրությամբ լիազորված է իրականացնելու քարոզչություն:
2. Մանիպուլյատիվ վերնագրով ձայնագրության մեջ չկա որևէ ուղղորդում որևէ ուժին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, այլ խոսվում է ընտրություններին մասնակցելու մասին:
3. Շատ է շահարկվում «իմանալու եմ, թե ով չի գնացել» արտահայտությունը: Նորից պարզաբանեմ, որ պատգամավորի թեկնածույին հասանելի և բաց են ընտրատեղամասում առկա բոլոր փաստաթղթերը, հետևաբար՝ ցանկացած թեկնածու կարող է տեղեկանալ, թե ով է մասնակցել և ով՝ ոչ: Ավելին՝ ընտրություններից հետո երկօրյա ժամկետում մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են:
Երկիրը կազմաքանդածներին և վերջիներիս սպասարկուների արատավոր գործունեությանը հաշված ժամեր են մնացել»: