Եվրամիությունը որոշել է բացել սահմաններն ԱՄՆ-ի քաղաքացիների համար
Եվրամիության խորհուրդն ԱՄՆ-ն ավելացրել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար Միության պետությունները պետք է բացեն համավարակի պատճառով փակված սահմանները: Այդ մասին ասված ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 18-ին տարածվել է Բրյուսելում։
«ԵՄ ոչ էական ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման հանձնարարականներին համապատասխան վերանայումից հետո ԵՄ-ի խորհուրդը նորացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների եւ այլ կազմավորումների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց նկատմամբ պետք է հանվեն ուղեւորությունների սահմանափակումները: 2021 թվականի հունիսի 18-ից անդամ պետությունները պետք է աստիճանաբար վերացնեն արտաքին սամաններին ուղեւորությունների սահմանափակումները հետեւյալ երրորդ երկրների՝ Ալբանիայի, Ավստրալիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Լիբանանի, Նոր Զելանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռուանդայի, Սերբիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, ԱՄՆ-ի, Չինաստանի բնակիչների համար, նշված է այնտեղ:
Ըստ որում Խորհուրդը հերթական անգամ ընդգծում է, որ ՉԺՀ-ի համար սահմանները կբացվեն սոսկ այն ժամանակ, երբ վերջինս սահմանները կբացի Եվրամիության համար:
Փաստաթղթում նշված է, որ ցանկը կվերանայվի յուրաքանչյոր երկու շաբաթը մեկ: Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ Եվրամիության երկրներին խորհուրդ է տվել մեղմացել մուտքի սահմանափակումներն այն օտարերկրացի զբոսաշրջիկների համար, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստված են Եվրոպայի դեղորայքայն միջոցների գործակալության կոմից հավաստագրված պատրաստուկներով:
Եվրամիության երկրները նաեւ իրավունք կստանան այն անձանց իրենց տարածք թույլ տալու իրավունք, ովքեր պատվաստված են անհետաձգելի օգտագործման համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարված պատվաստանյութերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: