Բաժիններ՝

Տոկիոյում սկսվել է Օլիմպիական խաղերին ներկա գտնվող աշխատակիցների և ԶԼՄ- ների ներկայացուցիչների պատվաստումը

Ճապոնիայի մայրաքաղաքի կառավարությունը հունիսի 18-ին սկսել է Օլիմպիական խաղերին ներկա գտնվող աշխատակիցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատվաստումը, որոնք Տոկիոյում աշխատելու են ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները։

Մայրաքաղաքի կառավարությունը պատվաստման իր կենտրոնում մտադիր է մինչեւ օգոստոսի վերջը օրական ներարկել շուրջ 2,5 հազար մարդու: Ներարկման համար կօգտագործեն Pfizer-ի պատվաստանյութը, որը տրամադրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):

Ներարկման իրավունք ունեցող մարդկանց թվին են պատկանում կամավորներն ու աշխատակիցները, որոնք աշխատելու են մարզիկների ավանում եւ մրցումների անցկացման վայրերում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ բուժաշխատողները:

Ամերիկյան դեղագործական ընկերության եւ ՄՕԿ-ի հետ համաձայնագրին համապատասխան Ճապոնիան ստացել է գրեթե 40 հազար մարդու համար պատվաստանյութ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Ճապոնիայի օլիմպիական մարզիկներն սկսել են պատվաստումներ ստանալ հունիսի 1-ից: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Առայժմ հայտնի չէ, թե երկրպագուները կկարողանան արդյոք այցելել մրցումներին եւ ինչ ծավալով կլցվեն մարզադաշտերը: Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի ամսի վերջին: Սակայն, չնայած պատվաստման տեմպերի ավելացմանը, Ճապոնիայի բնակչության՝ պատվաստում ստացող հատվածն առաջվա պես արձանագրում է ցուցանիշների շատ անգամ ավելի ցածր մակարդակ, քան մյուս զարգացած երկրներում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս