Հոնդուրասում հինգ մարդ է զոհվել բանտում ծայր առած անկարգությունների ժամանակ
Հոնդուրասում առնվազն հինգ մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավորվել երկրի արեւելքի Լա Տոլվա բանտում ծայր առած փոխհրաձգության հետեւանքով: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է EFE գործակալությունը։
Նշվում է, որ անկարգությունների ընթացքում 15 կալանավոր է հոսպիտալացվել հրազենային վերքերով: Բանտի տարածքում այս պահին ավելացվել է իրավապահ մամինների աշխատակիցների թիվը, իրադրությունը վերցված է վերահսկողության տակ: Անկարգությունների պատճառ է դարձել թշնամություն անող հրասակախմբերի պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: