Բաժիններ՝

Հոնկոնգը «Սպուտնիկ V»-ն ներառել է COVID-19-ի դեմ ընդունված պատվաստանյութերի ցուցակում

Հոնկոնգի իշխանությունները ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներառել են ընդունվածների ցուցակում: Այդ մասին հունիսի 17-ին հաղորդել է Հոնկոնգում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունը։

«Քաղաքի ռեզիդենտների համար, որոնք ստացել են «Սպուտնիկ V»-ով լրիվ պատվաստումները, կարանտինը պարտադիր կրճատվելու է, Ռուսաստանից ժամանելիս՝ կարանտինի 21 օրից մինչեւ 14 օր եւ յոթ օր՝ ինքնահսկում»,-նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Այժմ ինքնաթիռ նստելիս անհրաժեշտ է ունենալ պատվաստման հավաստագիր, COVID-19-ի թեստի բացասական արդյունք, որն արվել է ինքնաթիռի թռչելուց առաջ ոչ վաղ, քան 72 ժամվա ընթացքում, ինչպես նաեւ ժամանողները պարտավոր են ամրագրումը հաստատել Հոնկոնգի կառավարության կողմից հանձնարարված հյուրանոցներից մեկում՝ 14 օր ժամկետով: Ապրիլին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ չինական TopRidge Pharma ընկերությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն 50 մլն մարդու համար: ՌՈՒՆՀ-ն եւ TopRidge Pharma-ն կհամագործակցեն Չինաստանում պատվաստանյութի գրացման եւ հետագա առաջմղման համար: TopRidge Pharma-ն պատվաստանյութը տարածելու իրավունք կստանա Չինաստանի մայրցամաքային մասում, ինչպես նաեւ Հոնկոնգում, Մակաոյում եւ Տայվանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս