«Միջադեպի առնչությամբ որևէ բան չեմ կարող ասել». Գեղամասարի համայնքապետը՝ Վերին Շորժայում գրանցված միջադեպի մասին
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն տարածեց, ըստ որի հունիսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածից ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրից հովվի կովը և նոր ծնված հորթը:
Հիշեցնենք, սա առաջաին դեպքը չէ, 10 օր առաջ էլ թշնամին գողացել է Կութ գյուղի անասունները, որոնք մինչև հիմա չի վերադարձրել։ Նման դեպք է գրանցվել նաև Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որտեղից երկու անգամ թշնամին գողացել է գյուղացիների կովերը և նույնպես չի վերադարձրել։
168.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ այս պահին տեղյակ չէ, Վերին Շորժայում գրանցված միջադեպից։
«Միջադեպի առնչությամբ որևէ բան չեմ կարող ասել, եթե ինքս մանրամասներին ծանոթ չեմ, որևէ հայտարարություն չեմ կարող անել»,-նշեց Հակոբ Ավետյանը։
Ըստ նրա, այս պահին համայնքում իրավիճակը նորմալ է։
Հարցին՝ անվտանգության ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի հովիվները թշնամու կողմից չգերեվարվեն, իսկ կովերին էլ չգողանան, Հակոբ Ավետյանը պատասխանեց. «Անվտանգության բոլոր միջոցառումները ձեռնարկում է հայկական բանակը, բանակն է վերահսկում իրավիճակը։