«Կապիտուլյանտը հաստատել է, որ ինքը ղազ է և ցանկանում է ղազացնել նաև ամբողջ ազգին՝ զրկելով ինքնիշխանությունից»․ Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտը հաստատել է, որ ինքը ղազ է և ցանկանում է ղազացնել նաև ամբողջ ազգին՝ զրկելով ինքնիշխանությունից։
Վայոցձորցի կնոջ ազատատենչ հարցին նա հիստերիկաբար պատասխանեց՝ «դու չես որոշելու, թուրքը որտեղ գա նստի»։
Մոռացավ հավելել, որ Ալիևն է որոշում Հայաստանի սահմանները, իսկ ինքը խղճուկ կամակատար է և ձայնի իրավունքից զրկել է նաև այդ կնոջը։
Հունիսի 20-ին կապիտուլյանտին հաղթելու ունակ Հայաստան դաշինքից և «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, որ քվեարկողը համաձայն է, որ թուրքը գրավի այս կնոջ տունը»։