«Պարզ է՝ դատական գործընթացից հետո մեր տղերքին վերադարձնելը գրեթե անհնար է լինելու, և սրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը հենց ինքն է` Նիկոլը». Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին Խծաբերդում գերի ընկած զինվորականներից 14-ի դատավարության լուսանկարները՝ գրելով․
«Բաքվում սկսվել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին Խծաբերդում գերի ընկած զինվորականներից 14-ի դատավարությունը։
Թշնամին ապօրինաբար դատում է հետևյալ մեր քաղաքացիներին`
1. Հրաչ Արզումանի Ավագյան
2. Գեղամ Սամվելի Սերոբյան
3. Արմեն Եղիզարի Բաղասյան
4. Գոռ Վահրամինի Գասպարյան
5. Կամո Կարենի Սեֆիլյան
6. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի
7. Գևորգ Նորայի Ասետրյան
8. Սիսակ Գրիշայի Ենգոյան
9. Ալբերտ Կամոյի Պետրոսյան
10. Ռոմիկ Միսակինի Սեդրակյան
11. Արամ Գառնիկի Մինասյան
12. Մկրտիչ Սիմոնի Մինոսյան
13. Էդգար Վաչագանի Մաթեսյան
14. Յուրի Տիգրանի Կարապետյան
Ադրբեջանը նրանց դատում է որպես ահաբեկիչների, մինչդեռ նրանք, համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, պիտի վաղուց ազատ արձակված և տուն վերադարձած լինեին։
Սա իհարկե, եթե մենք ունենայինք իրապես հայկական իշխանություններ, որոնք կպայքարեին մեր գերիների վերադարձի համար, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն իշխանություն, որն այս ամիսների ընթացքում ոչ միայն բացահայտ ցույց է տվել, որ թքած ունի մեր գերիների վրա, այլև վերջինիս պարագլուխը ցինիկաբար հայտարարում է, թե ոչինչ, որ տղաները մի քանի ամիս էլ մնան գերության մեջ։
Վստահաբար Ադրբեջանը մեր մյուս ռազմագերիների նկատմամբ ևս դատական գործեր է սկսելու։ Կարծում եմ` պարզ է՝ դատական գործընթացից հետո մեր տղերքին վերադարձնելը գրեթե անհնար է լինելու։
Եվ սրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը հենց ինքն է` նիկոլը»։