Բաժիններ՝

«Բարսան» կարող է Դեմբելեին և Ռոբերտոյին փոխանակել Սիլվայի և Կանսելուի հետ

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:

Պաշտպան Ժոաո Կանսելոն և կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան կարող են տեղափոխվել կատալոնական ակումբ: Ուսման Դեմբելեն և Սերխի Ռոբերտոն կարող են «Բարսայից» տեղափոխվել «Ման Սիթի»:

Մեկ շաբաթ առաջ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին Մալյորկայում կայացած գոլֆի մրցաշարում հանդիպեցին «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Այնտեղ նրանք քննարկեցին այս խաղացողների ապագան:

Mundo Deportivo-ն, անդրադառնալով պորտուգալացի ֆուտբոլիստների շրջապատին, գրում է, որ «Բարսելոնան» իսկապես հետաքրքրված է այս տարբերակներով: Երկու ակումբներն էլ այժմ աշխատում են գործարք կնքելու վրա:

Չնայած երկու ֆուտբոլիստներն էլ պայմանագրեր ունեն «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2025 թվականի հունիսը, նրանք ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»: Բացի այդ, այս խաղացողների շահերը ներկայացնում է գործակալ Ժորժե Մենդեսը, որը գերազանց հարաբերություններ ունի «Բարսայի» ներկայիս ղեկավարության հետ:

Այժմ կատալոնացիները պետք է համոզվեն, որ Դեմբելեն և Ռոբերտոն համաձայն են տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», քանի որ այս ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են 2022-ի ամռանը, և հունվարին նրանք կկարողանան ազատորեն բանակցել ազատ գործակալների կարգավիճակում տրանսֆերների հարցում:

Պեպ Գվարդիոլան վաղուց էր ցանկանում ձեռք բերել Ռոբերտոյին, քանի որ նրան դուր է գալիս ֆուտբոլիստի տակտիկական պատրաստվածությունն ու տարբեր դիրքերում հանդես գալու ունակությունը:

Դեմբելեին դժվար կլինի համոզել համաձայնել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը: «Բարսան» կասկածում է, որ խաղացողը ցանկանում է սպասել գործող պայմանագրի ժամկետի ավարտին և անվճար տեղափոխվել նոր ակումբ: Այսօր ֆրանսիացու գործակալը կհանդիպի ակումբի ղեկավարության հետ, և դա կարող է լրջորեն ազդել հնարավոր գործարքի վրա:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս