Բաժիններ՝

Դեպայը տեղափոխվում է «Բարսելոնա»

Մեմֆիս Դեպայը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիոնի» ու Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը պայմանավորվել է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը: Աղբյուրի համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ: Դեպայի՝ որպես կատալոնական ակումբի կազմում խաղացողի ներկայացումը տեղի կունենա այն բանից հետո, երբ Նիդեռլանդների ազգային հավաքականը կավարտի ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Ակնկալվում է, որ հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կտևի երեք տարի: Մայիսին հաղորդվում էր, որ Դեպայը մոտ է «Բարսելոնայի» հետ տարեկան 5 միլիոն եվրոյի պայմանագիր կնքելուն: 2017 թվականից ի վեր Մեմֆիսը պաշտպանում է «Լիոնի» գույները: Հոլանդացի խաղացողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: 2020/2021 մրցաշրջանում Դեպայն անցկացրել է 36 հանդիպում Լիգա 1-ում, խփել 20 գոլ, ինչպես նաև կատարել 10 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս