Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչության բուկլետի վրա Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի մի հատվածի է

Ուշադրություն դարձրեք Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչության բուկլետին: Հայաստանի քարտեզի վրա բացակայում է Սյունիքի մի մասը: Այս մասին գրում է sisumasis տելեգրամ ալիքը:

«Որպես Հայաստանի քաղաքացի՝ պահանջում եմ՝ ուղղել սխալն ու հրապարակային ներողություն խնդրել: Հակառակ դեպքում բացատրություն պետք է տան Հայաստանի կառավարությունը և այսպիսի քարտեզի համար պատասխանատու մարդիկ ու կազմակերպությունները»,- գրում է հարթակը:

Որպես հետգրություն՝ նշված է, որ նախկինում բացակայում էր Արցախը, սակայն դրա պատճառը բոլորին է հայտնի:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս