Դատախազությունը՝ Փաշինյանի՝ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 ԱՄՆ դոլար պարգև խոստանալու մասին

Փաշինյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որի արդյունքում պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են: Այս մասին Tert.am-ից հայտնեցին դատախազությունից՝ անդրադառնալով հայտարարությանը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը ասել է, թե ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։

«Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ընտրակաշառք տալու համար, հտակ սահմանում է այդ հանցագործության նպատակը, օբյեկտիվ կողմի դրսևորումները, մասնավորապես՝ հանցանք կատարող անձի պահանջը կամ ակնկալիքը ընտրակաշառքի դիմաց: Տվյալ դեպքում հայտարարության մեջ նշվող հանգամանքներում այդ հատկանիշներն ակնհայտորեն առկա չեն»,–հայտնեցին դատախազությունում։

Տեսանյութեր

Լրահոս