Բաժիններ՝

Հուսիները հայտարարել են արաբական կոալիցիայի հետ բանակցություններին իրենց պատրաստակամության մասին

Եմենի հյուսիսում կառավարող շիա հուսի-խռովարարների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի հետ կարգավորման շուրջ Քատարի տարածքում բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Այդ մասին հաղորդել է շարժման Բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի ալ Հուսին։

«Եթե ագրեսիա սկսած երկրները (արաբական կոալիցիան Եմենում) դրականորեն արձագանքեն սուլթան Օմանի ուղերձին Աբդել Մալիք ալ Հուսիի պատասխանին, չեմ կարծում, որ մենք որեւէ առարկություն ունենք Քատարում կարգավորումն ավարտելու նպատակով բանակցություններ անցկացնելու հարցում, եթե դրան համաձայն է այդ երկրների ղեկավարությունը»,-ալ Հուսին գրել է Twitter-ի իր օգտահաշվում:

Անցած շաբաթ սուլթան Օմանի պատվիրակությունն ինտենսիվ դիվանագիտական քայլերի շրջանակներում այցելել է Եմենի մայրաքաղաք, քայլեր, որոնք Մասկատը ձեռնարկում է հաջակցություն ՄԱԿ-ի ջանքերի՝ Եմենի տարածքում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Պատվիրակության այցի ժամանակ, որը տեւել է շուրջ մեկ շաբաթ, նրանք հանդիպել են «Անսար Ալլահ» խմբավորման պարագլուխ Աբդել Մալիք ալ-Հուսիի հետ: Հունիսի 11-ին բանակցություններում հուսիների պատվիրակության ղեկավար Մուհամեդ Աբդել Սալամը Օմանի պատվիրակության այցի ավարտից հետո հայտարարել է, որ շարժումը «ներկայացրել է ագրեսիայի դադարեցման եւ հյուսիսային Եմենի շրջափակման վերացման հնարավոր տեսլականը՝ սկսած հումանիտար գործողությունից»:

Հուսիներն իրենց դեմ ռազմական գործողություն իրականացնող արաբական կոալիցիայից, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում եւ վերացնել նրանց վերահսկողության տակ գտնվող հյուսիսային Եմենի շրջափակումը: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս