Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.80C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C