Չե՞ք զգում՝ մեծամտություն և անիմաստություն կա
Երևանի քաղաքապետարան Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛» նախընտրական կարգախոսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապաքաղաքական նկատառում «Ապագա կա՛» նախընտրական կարգախոսի վերաբերյալ:
Չե՞ք զգում՝ մեծամտություն և անիմաստություն կա այս արտահայտությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Ժամանակի տիրակա՞լ եք, Աստվա՞ծ եք: Ապագան, ինչպես նաև ներկան և անցյալը օբյեկտիվ կատեգորիաներ են՝ անսահման և անչափելի՝ ապագա միշտ կա՝ երկրային և երկնային կյանքում, տիեզերքում՝ անկախ այս կամ այն դաշինքի կամ մայրցամաքի լինել-չլինելուց:
Նշածս կիրառելի կլիներ ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի կողմից տվյալ ձևակերպման շրջանառման պարագայում»: