1000 դոլար ենք խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար. Նիկոլ Փաշինյան

Լսե՞լ եք, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանում և այս աբսուրդներից մեկն է, բայց տեսեք, կա նաև լավ նորություն: Այս պահի դրությամբ արդեն հինգ անձ կալանավորված է, ոչ թե ձերբակալված է, այլ կալանավորված է ընտրակաշառքների հարցով: Այսօր Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկներում և առաջիկա երկու ամսում կշարունակեն գտնվել այնտեղ, հետո ինչքա՞ն կդատվեն, էդ դատարանը գիտի, բայց էդ էլ իմացեք, որ ընտրակաշառք բաժանելու համար պատժաչափերը մենք էականորեն բարձրացրել ենք»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:

Այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնելու համար Փաշինյանը ցանկություն հայտնեց հայտարարություն անելու: «ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև, այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն»:

Տեսանյութեր

Լրահոս