«Ֆեյսբուքն ինչո՞ւ չի արգելափակում այս կարգի ելույթները»․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տպավորություն

Պարտված, անարգված և հեռացող վարչախմբի փաստացի նախընտրական ծրագիր

« 1. Ճնշել և վերացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին։

2. Հայ ժողովրդի նկատմամբ իրականացնել վենդետա և անխնա «կադրային» ջարդ։

3. Պատժել, տրորել, «պառկեցնել…», և «պատերով տալ» ընտրված հայ համայնքապետերին և հայ գործարարներին։

4. Քրեական գործեր հարուցել (անկախ հանցանքի առկայությունից) հայրենասեր ու վաստակաշատ հայերի նկատմամբ, աշխատանքից ազատել և հեղինակազրկել նրանց բոլորին, այդ թվում՝ հայազգի զինվորական հրամանատարներին։

5. Վռնդել և վերացնել բոլոր հանրահայտ և ականավոր հայ գիտնականներին, մտավորականներին և կրթված մարդկանց»։
Եվ ուշադրություն՝ այդ նույն ժամանակ.

«6. Գնահատել ադրբեջանցի հայասպան «…Ալիևի կողմից ցուցաբերած կառուցողական քայլը»»։
Ընթերցողը կարող է նկատել՝ «… բայց չեն ասել հայ, կամ հայազգի» ։
Համաձայն եմ՝ չեն ասել, բայց այդ դեպքում հարց է ծագում ՝ հապա ո՞ր ազգի, ո՞ր երկրի ժողովրդին ու քաղաքացիներին են պատժելու, ջարդելու, ճնշելու, վիրավորելու, «փռելու…», տրորելու, ազատելու, հեղինակազրկելու, վռդելու, և վերացնելու, կամ՝ ո՞ր երկրի քաղաքացիների նկատմամբ են իրականացնելու «վենդետա»(արյան վրեժ)։

…Եվ այս ամենին հակառակ՝ գնահատելու ադրբեջանցուն:

Հաջորդիվ, հավանաբար կհայտարարվի՝

«… ֆիզիկապես բնաջնջելու ենք բոլոր հայերին, ողջ հայ ժողովրդին, և պաշտելու ենք հայերի բազմադարյա թշնամուն»։
Անհավատալի է թվու՞մ՝ շատ իզուր…

Մի բան պարզ չէ՝ Ֆեյսբուքն ինչո՞ւ չի արգելափակում այս կարգի ելույթները»։

Տեսանյութեր

Լրահոս