Բաժիններ՝

Ավելի քան 30 զինվոր է վիրավորվել Կոլումբիայում Կուկուտայի զորամասում իրականացված ահաբեկչության հետևանքով

Շուրջ 35 զինվորականներ վերքեր են ստացել կոլումբիական Կուկուտայի բանակային զորամասում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

«Շուրջ 35 զինվորականներ բուժօգնություն են ստացել միջադեպի վայրում բժիշկների ժամանելուց հետո: Նրանցից ոմանք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ»,-հաղորդել է Opinion հրատարակությունը:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ավելի վաղ պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին անձամբ է հանձնարարել հետաքննել Կուկուտայի բանակային զորամասում իրականացված այդ ահաբեկչական գործողությունը:

Ականապատված ավտոմեքենայի օգտագործմամբ նմանօրինակ ահաբեկչություն մարտին իրականացվել է Կոլումբիայի արեւմուտքում. այդ ժամանակ պայթյունից տուժել է 43 մարդ: Իշխանությունները նման ահաբեկչությունների հեղինակներ են համարում «Ազգային ազատագրության բանակ» եւ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեղ» ապստամբական կազմակերպությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս