Մահվան ելքով վթար Բերդավանի վարչական տարածքում
Հունիսի 16-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Հովհաննես Չիչակյանը մահացել է, իսկ 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։