ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը ՀՀ–ի ու Արցախի ազգային անվտան­գության համար լուրջ սպառնալիք է․ Շահնազարյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղա­քական գործիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաս­տանի ու Արցախի ազգային անվտան­գության համար լուրջ սպառնալիք է:

– Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ:

Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատե­րազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք՝ կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք: Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը»

Տեսանյութեր

Լրահոս