Բաժիններ՝

Էրդողանը հայտնել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսարան բացելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահը Բաքու է ժամանել հունիսի 14-ին, իսկ հունիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է ադրբեջանական կողմից օկուպացված Շուշի, որտեղ ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին հռչակագիր:

Ստորագրումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է իրենց մտադրության մասին: «Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս Շուշիում բացել հյուպատոսարան»,- նշել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս