Բաժիններ՝

Շվեյցարիան սահմանափակումներ է մտցրել օդային տարածությունում ՌԴ-ի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի պատճաով

Շվեյցարիան իր օդային տարածության օգտագործման սահմանափակումներ է մտցրել հունիսի 16-ին Ժնեւում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպման պատճաով: Անվտանգության հատուկ միջոցները կգործեն մինչեւ հունիսի 17-ը, հունիսի 15-ին ՏԱՍՍ-ին հայտարարել է Շվեյցարիայի պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի դաշնային դեպատամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան ՀոֆերըԼ

«Օդային տարածության սահմանափակման միջոցներն ուժի մեջ են մտել այսօր եւ կիրականացվեն մինչեւ հունիսի 17-ի 17:00-ն (Երեւանի ժամանակով 19:00-ն)»,- նշել է նա: Շվեյցարիայի կառավարության որոշման համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերը կիրկանացնեն օդային ոստիկանության գործառույթներ եւ կկատարեն օդային տարածության ուժեղացված հսկողություն: Խոսքը վերաբերում է Ժնեւի տարածաշրջանի օդային տարածությանը՝ Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ Ազգերի հրապարակի պայմանական կենտրոնով: Ըստ որում Ժնեւի օդանավակայան առեւտրային թռիչքներին եւ այնտեղից մեկնաթռչքներին սահմանափակումները չեն վերաբերի: ԱՄՆ-ի նախագահի ժամանումը Ժնեւ սպասվում է հունիսի 15-ի օրվա երկրորդ կեսին: Երեկոյան նա կհանդիպի Շվեյցարիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:

Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում: Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության պրոբլեմները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ փոխգործացությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Դա կլինի Պուտինի եւ Բայդենի առաջին հանդիպումը վերջինիս՝ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնն ստանձելու պահից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս