Բայդենը և Մակրոնն ամփոփել են Էրդողանի հետ հանդիպումների արդյունքները

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնն ամփոփել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքները:  ՆԱՏՕ-ի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ քննարկումն անցել է լավ մթնոլորտում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Էրդողանի նախկին վիրավորական արտահայտություններն իր հասցեին և ծագած բանավեճը, Մակրոնը նշել է, որ ներկա բանակցություններում «ոչ մի ներողություն խնդրելու մասին խոսք չի եղել և ոչ մի կողմ դա չի պահանջել» :

Ելիսեյան պալատն իր հերթին հաղորդել է, որ երկու նախագահները քննարկել են ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառուցողական է որակել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը: «Մենք դրական և արդյունավետ հանդիպում ենք անցկացրել: Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն: Մեր թիմերը կշարունակեն քննարկումները, և ես վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հետ», – հայտարարել է Բայդենը բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս