Բաժիններ՝

Մարզային արխիվն իրավունք չունեն լուծարել. Ամատունի Վիրաբյանը՝ «Հայաստանի ազգային արխիվ»-ի 3 մասնաճյուղերի գործունեությունը դադարեցնելու լուրերի մասին

Օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ դադարեցվելու է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը: Համաձայն լուրերի՝ այս ճանապարհով ազգային արխիվի տնօրինությունը փորձ է անում արդյունավետ բաշխել ռեսուրսները:

Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս լուրերին՝ նշեց. «Շատ սխալ է, մարզային արխիվն իրավունք չունեն լուծարել: Այո, կան որոշ ներկայացուցիչներ, որոնք քիչ ծավալով են աշխատում, բայց ոչ մարզային արխիվը: Սխալ եմ գնահատում մարզային արխիվը լուծարելը»:

Ամատունի Վիրաբյանի փոխանցմամբ՝ Տավուշում աշխատում էր 4 հոգի, Արարատում՝ 2, Թումանյանում՝ 2 հոգի, որոնցից մեկը ֆիզարձակուրդում է:

Հավելենք, որ Ազգային արխիվն ունի 11 մարզային մասնաճյուղ, որոնցից 9-ը տեղաբաշխված են պետության, 1-ը՝ համայնքի, 1-ը՝ իրավաբանական անձի սեփականություն համարվող շենքերում, 21 տարածքային ներկայացուցչություն, որոնցից 4-ը՝ պետության, 15-ը՝ համայնքի, 2-ը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող շենքերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս