ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեի դիտարկումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների։Add New

Մենք այդ գործընթացը համարում ենք երեխաների իրավունքներին հակասող ու հակաիրավական և խնդրին հրավիրում ենք ինչպես իրավասու պետական ու հասարակական, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։

Երեխաների իրավունքները երաշխավորող միջազգային փաստաթղթերը կարևորում են քաղաքական բովանդակություն ունեցող գործընթացներին երեխայի մասնակցության «տեղեկացված լինելու» սկզբունքը։ Այն ենթադրում, որ երեխան, մասնավորապես, գիտակցում է (1) որոշակի գործընթացներին իր մասնակցության նպատակը, (2) ում կողմից է կայացվել իր մասնակցության վերաբերյալ որոշումը և ինչու, (3) իր դերակատարությունը բովանդակային, այլ ոչ թե ձևական առումով: Նույն միջազգային փաստաթղթերն անընդունելի են համարում երեխաների՝ որոշակի գործընթացներին մասնակցության այնպիսի դրսեւորումներ, երբ երեխան մասնակից է դառնում մի գործընթացի, որի էությունն ու նպատակը չի գիտակցում, կամ երբ երեխաները մեծահասակների կողմից ներգրավվում են ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է նրանց շահերին, այլ այդպիսով ապահովվում է խնդրի ցուցադրականությունը։

Տեսանյութեր

Լրահոս