Բաժիններ՝

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էրդողանի հետ կքննարկի Ս-400 համակարգերի թեման

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի տեղաբաշխման թեման: Հունիսի 13-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը։

«Այո՛, (նա կքննարկի դա): Ս-400-ները, այո, զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ որում Սալիվանը չի սկսել խոսել այն մասին, թե Բայդենը հատկապես ինչ կարող է ասել Էրդողանին այդ թեմայով: Նախագահի օգնականը միեւնույն ժամանակ հայտնել է, որ Բայդենը Թուրքիայի ղեկավարի հետ զրույցում մտադիր է արծարծել Անկարայի հարաբերությունների հարցերը Մոսկվայի եւ Պեկինի հետ:

Ռուսաստանը եւ Թուրքին 2017 թվականին կնքել են Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է ՌԴ-ից ձեռք բերել այդ համակարգերը: Անկարյի որոշումը հարուցել է Վաշինգտոնի եւ ամբողջությամբ վերցված դաշինքի խիստ բացասական արձագաքը: ԱՄՆ-ը չի դադարեցնում Թուրքիայից ռուսական զենիթահրթիռային համակարգերից հրաժարման հասնելու փորձերը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին հայտարարել է, թե Անկարան մտադիր չԷ հրաժարվել Ս-400-ներից, չնայած Վաշինգտոնի կողմից ճնշմանը: Նա նաեւ մերժել է պատժամիջոցների կիրառման սպառնալիքները եւ ԱՄՆ-ին առաջարկել է փորձել իրականում սահմանել դրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս