Բաժիններ՝

Ճուտիկներ՝ ՔՊ-ին ձայն տալու դիմաց. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձոր նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է.

«Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները

Մի քանի օր առաջ ահազանգ էի ստացել ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից, որ այնտեղ մարզպետի անունից մեկ օրական հավի ճտեր են բաժանում մի շարք գյուղացիների՝ մարդկանց հորդորելով 2020 թվականի հունիսի 20-ին հայտարարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Այդ ահազանգը ես փոխանցել եմ ՀՀ դատախազությունում ստեղծված 010․511․999 հեռախոսահամարով թեժ գծին, որին ընթացք է տրվել՝ ՀՀ ոստիկանությանը համապատասխան հանձնարարականի միջոցով։ Հավի ճտեր բաժանելու ծրագրի մասին պաշտոնական տեղեկատվություն է զետեղված նաև ՀՀ Լոռու մարզպետարանի ինտերնետային էջում (2021 թվականի հունիսի 2-ին)։

Մինչև ՀՀ ոստիկանության ՀՀ Լոռու մարզային վարչության արձագանքը և պարզաբանումներ ստանալը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ըստ էության, ոչ միայն օգնեց բացահայտել ակնհայտ ընտրակաշառքի ենթադրյալ հանցագործությունը, այլև հաստատեց, որ այն կրում է զանգվածային բնույթ։

Մասնավորապես, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում 2021 թվականի հունիսի 10-ին տեղեկատվություն է տարածել, որ մարզի 8 համայնքների բնակիչների (հիմնականում սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին) մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների մասնակցությամբ բաժանվել են 14.205 հատ մեկ օրական հավի ճտեր։

Ակնհայտ է, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում նշված չի կարող լինել հավի ճտեր բաժանելու գործառույթը, իսկ նախընտրական քարոզարշավի շրջանում «բարեգործության» անվան տակ նման ծրագրի իրականացումն ընտրակաշառքի ակնհայտ օրինակ է։

Հուսով ենք, որ քաղաքական ընդդիմախոսներին ենթադրյալ ընտրակաշառքի «չբացահայտված» դեպքի և դրա շրջանակներում ԱԺ պատգամավորի թեկնածուին ձերբակալելու հետ միասին, ՀՀ իրավապահ մարմինները բարեխղճություն կունենա այս ակնհայտ դեպքերի հանգամանքները պարզելու համար։

Ի դեպ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում՝ համապատասխանաբար 37 և 40 համարների հորիզոնականներում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս