«Էդ գիտնականներին՝ նախընտրական քարոզարշավի միմոսներին, վռնդելու ենք գիտական էլիտայից». Փաշինյանը՝ Չարենցավանում

Չարենցավանում  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում ձևավորվելու է նոր գիտական էլիտա:

«Այն երիտասարդությունը, որ էներգիայով լի ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները, նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր իրոք ծառայում են գիտությանը, և ոչ թե կոռումպացված համակարգերին: Նրանք, որոնք իսկապես գիտնական են, և ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ: Էդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից և ուղարկելու իրենց տները, թող գնան իրենց թոռներով զբաղվեն: Իրենք այլևս էս ժողովրդի առաջ կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն,  զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելով,  ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելով: Եվ մենք լավ բան ենք անելու նրանց համար, ասելու ենք՝ գնացեք ձեր տները, ձեր թոռնիկների հետ մաթեմատիկա պարապեք: Վերջ, էդ է ձեր անելիքը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս