Բաժիններ՝

«Գերիները շատ խոցելի են, առանց նրանց համաձայնությունը հարցնելու լուսանկարելը և տարածելը տարրական էթիկայի, հումանիզմի նորմերի խախտում է»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՉԻ ԿԱՐԵԼԻ

Անչափ ուրախացա, երբ իմացա որ ադրբեջանական դժոխքից հայրենիք են վերադառնում մեր 15 գերիները։ Հուսանք, որ շուտով բոլոր գերիները նույնպես կվերադառնան։ Սակայն, չեմ կարծում, որ ճիշտ էր նրանց լուսանկարը տարածել։ Նախ, ո՞վ է նրանց լուսանկարել․ադրբեջանցինե՞րը, թե՞ հայկական կողմը։ Եթե ադրբեջանցիներն, ապա ոչինչ չես կարող անել, իսկ եթե հայկական կողմն է լուսանկարել, կամ այն տարածել, ապա հարցեր են առաջանում։ Գերիները խոցելի, թերևս շատ խոցելի են։

Առանց նրանց համաձայնությունը հարցնելու նրանց լուսանկարել, այն էլ խմբակային և այն տարածել, տարրական էթիկայի, հումանիզմի նորմերի խախտում է։ Չի՛ կարելի։

Հ․Գ․ Քիչ առաջ իմացա, որ լուսանկարը հրապարակել է պաշտոնակատար կոչեցյալը։ Ամո՛թ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930