Էդ մարդը տանուլ տված կապիտուլյանտ է․ որևէ իշխանություն չի քննարկել անկլավների հարցը․ թող հանի փաստաթուղը, թույց տա․ Սերժ Սարգսյան
«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Դաշինքը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպեց նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ։
Հանդիպման ժամանակ Արցախում նահատակված զինվորներից մեկի հայրը, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ հայրենիքի համար ինքն ամենաթանկն է տվել՝ որդու կյանքը.
«Մեր ընտանիքը եղել է զինվորական, կռվել ենք, կռվելու և պայքարելու ենք։ Դա ի՞նչ է ուզում մեզանից, ինչքա՞ն անկլավ պետք է հանձնի, ի՞նչ է մնացել հանձնելու»,- նշեց նա։
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենց իշխանության ժամանակ որևէ անգամ, որևէ անկլավի մասին խոսք չի եղել։
«Բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ աշխատել եմ այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ՝ նման հարց Հայաստանի որևէ իշխանություն ընդհանրապես չի քննարկել։ Ինքը քամի անող է, օդ տատանող է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Արձագանքելով, զոհվածի հայրն ընդգծեց.«Ես դա գիտեմ և դա բոլորը գիտեն»։
Շարունակելով միտքը՝ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ եթե անկալվները հանձնելու մասին նախկինում խոսք է եղել, թող Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղը ցույց տա.
«Մի անգամ գոնե մի փաստաթուղթ պե՞տք է ցույց տա, թե՞ չէ, հավայի խոսում է, երբ ասում ես՝ դե թուղթը ցույց տուր, ասում է՝ հետո ցույց կտամ։ Թող հիմա ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների համար։ Անկալվների մասին բանակցություններ չեն կարող հիմա լինել, բացարձակապես։ Այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն 5 հազար զոհ կա, այդ թվում՝ քո երեխան։ Ախր, թող փորձի դեռ դրանց պատասխանը տա, նոր սկսի հետո բանակցություններ վարել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում