Բաժիններ՝

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:

Հունիսի 13-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ․ հրդեշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի 5 ջրատար։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։ Սահմանվել է հերթապահություն։

Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել է, արդյունքում այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։ Հրդեհի երկրորդ օջախը մեկուսացվել է․ տարածման վտանգ չկա։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։

Հունիսի 12-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքապետարանի 5 ջրատար և 2 հատուկ տեխնիկա ներգրավված են եղել հրդեհաշիջման աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930