Ո՞ւմ բաժին կհասնի ԲՀԿ էլեկտորատը

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հավաքել 51-55 կամ 80-85 տոկոս՝ կախված նրանից, թե ի՞նչ թեկնածուներ կառաջադրվեն և ինչպիսի քարոզարշավ կընթանա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդի չառաջադրման որոշմամբ մեկնարկեց նախընտրական պայքարը, որին էլ կհետևի առաջադրվող թեկնածուների դարսավորումները: «Բոլոր քաղաքական ուժերը սպասում էին պարոն Ծառուկյանի որոշմանը, որպեսզի պլանավորեն իրենց հետագա քայլերը: Եթե ԲՀԿ-ի որոշումն այլ լիներ, մնացած կուսակցությունների որոշումն էլ կտարբերվեր հիմա կայացվող որոշումից»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմության միավորումն անհնար էր՝ անգամ ԲՀԿ առաջնորդի առաջադրման դեպքում:

«Եթե պարոն Ծառուկյանն առաջադրվեր, գուցե մի երկու ուժ միավորվեին նրա շուրջ, բայց ոչ ավելին: Հիմա ես հավանական եմ համարում, որ թեկնածուներն  ընտրություններին առանձին մասնակցեն»,- շեշտեց Իսկանդարյանը:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե ԲՀԿ առաջնորդի չառաջադրումը իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուժերին է ձեռնտու, ո՞ւմ կտա իր ձայնը ԲՀԿ էլեկտորատը, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ ընտրազանգվածը կբաժանվի երկու մասի՝ ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև, իհարկե, այն դեպքում, եթե ՀԱԿ-ն ունենա իր թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս