Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծողները ասպետական տիտղոսներ են ստացել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սարա Հիլբերտը, ով ղեկավարել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի ստեղծման աշխատանքները, ասպետական տիտղոս է ստացել Նորին Գերազանցություն Եղիսաբեթ Երկրորդի կողմից: Այս մասին հայտնել է բրիտանական կառավարությունը:
Բարձր պարգևի է արժանացել նաև Օքսֆորդի համալսարանի՝ պատվաստանյութերի հետազոտական գիտական խմբի ղեկավար Էնդրյու Պոլարդը, ով ղեկավարել է AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները:
Ասպետական տիտղոսի են արժանացել նաև պատվաստանյութերի մշակման գործում դերակատարում ունեցած այլ գիտնականներ ևս: