Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 643-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4482 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք։ Հունիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1093 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5575 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 120 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 118, փաստացի բուժվողներինը՝ 2950 (մեկ օրում նվազել է 33-ով): Մեկ օրում արվել է 3542 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 122 295 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս