Բաժիններ՝

Ամերիկացին 3 շաբաթ ման է եկել ամենուր՝ չիմանալով, որ իր դրամապանակում 1 միլիոն դոլար կա

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Քոթս քաղաքի բնակիչը 3 շաբաթ ման է եկել ամենուր՝ առանց իմանալու դրամապանակում առկա 1 միլիոն դոլարի մասին: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում տալով UPI գործակալությանը:

Ֆրեդերիկ Ռասել Քերոլը բենզալցակայանում վիճակախաղի տոմս էր գնել:

«Բոլորի նման՝ ես նույնպես հույս ունեի ինչ-որ բան շահել: Ես ու որդիս որոշեցինք փորձել մեր բախտը և տոմս գնել»,-ասել է նա:

Գնումից հետո տղամարդը տոմսը դրել է դրամապանակի մեջ և մոռացել դրա մասին:

Խաղարկությունից երեք շաբաթ անց Քերոլը վերջապես ստուգել է տոմսը և իմացել, որ անհրաժեշտ է այցելել վիճակախաղի գրասենյակ: Նա չգիտեր, որ շահել է մեկ միլիոն դոլար, մինչև մրցանակի հետևից գնալը:

«Ես ամենուր զբոսնում էի 1 միլիոն դոլարը դրամապանակիս մեջ դրած և նույնիսկ չգիտեի այդ մասին» -զարմացել է Քերոլը:

Տղամարդը նախատեսում է շահումը ծախսել կնոջ բուժման վրա: Մնացած գումարը կիսելու է ընտանիքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս